Այսպես է վերջանում իտալական սիրավեպը: Հերոսը համեմատում է իրեն Անտոնիոյի հետ այն հակադրությամբ, որ այստեղ նա է՝ բուրժուական միջավայրի ծնունդ, տաքուկ ապրելու սովոր, կամազուրկ, փափկամարմին մի ինտելիգենտ, որ առաջին իսկ հարվածից ընկնում է այլևս չելնելու համար, իսկ այնտեղ նա՝ աշխատավոր ժողովրդի ծոցից ելած անապաստան, թափառական մի պատանի, երկաթակուռ կամքով, որով զինված ոչ թե ընկճվում է, այլ ո՜վ գիտե ինչ դժվարություններ հաղթահարում ու հասնում գլխապտույտ բարձունքները:Այսպես իր դասակարգը իբրև մի մակաբույծ պիտի չքանա անհետ՝ տեղի տալով նրա´նց, որոնք ներքևից բարձրանում են վերև…