Մի գիշեր, ժամը 2-ին Միքայել Մարգարյանի տուն է գալիս Գարեգին Սիսակյանը և ասում է, որ նշանվել է Սառա անունով մի աղջկա հետ, ում հայրը եղել է իր մտերիմ ընկերը։ Միքայելին վիճակված է իմանալ, որ դառնալու է նորապսակ զույգի խաչեղբայրը։Շաբաթ օրը, երեկոյան Գարեգինը Միքայելի ընկերակցությամբ այց է կատարում Սառայի տուն, որտեղ ծանոթանում է ընկերոջ նշանածի հետ։ Իմանում են, որ Սառան վիճել է մոր՝ հետ. Գարեգինը անտեղի հարցեր է տալիս Սառային, որոնք վիրավորում են աղջկան. սա բղավում ու հեռանում է։ Սառայի հեռանալուց հետո Գարեգինը զրույցի է բռնվում Սառայի հոր՝ Բաղիրյանի հետ։