-Ե՞րբ և ինչպե՞ս առաջացավ Հայաստանում արվեստանոց բացելու միտքն ու գաղափարը:-Գաղափարը մեկ օրվա մեջ չզարթնեց, ես ուզում էի Հայաստանում ունենալ արվեստանոց, և այդ միտքը դեռ վաղուց կար, ու այն սկսեց իրականանալ, կոնկրետանալ երեք-չորս տարի առաջ: Երեք տարի առաջ սկսեցինք շինարարությունը, երբ պետք է սկսեինք շինարարությունը, ես ավելի փոքր բան էի պատկերացնում, հետո հասկացա, որ, միգուցե, ես դա միայն ինքս ինձ համար չանեմ ու այն դառնա հարթակ, որտեղ ոչ միայն իմ արվեստը կցուցադրվի, այլ ապագայում ինչ-որ միջոցառումներ, պրոյեկտներ կլինեն, կլինի ամառային ակադեմիա: Շատ եմ ուզում եմ, որ Նյու Յորքից իմ նկարիչ ընկերները այստեղ գան, այցելեն, աշխատեն այստեղի երիտասարդ արվեստագետների, միգուցե, նաև փոքրիկների հետ: Ես ինքս նույնպես մի շարք ծրագրեր կիրականացնեմ, դրա համար այն մեծացավ ու դարձավ կոմպլեկտ մի հարթակ, քան ես ի սկզբանե որոշել էի: