Մեր զրուցակիցը հավելեց նաեւ, թե իր համար պատիվ է համագործակցությունը նման համաշխարհային բրենդի հետ, ավելին՝ հաճույք։ Տեղեկացրեց, որ այսօր հիշյալ բրենդն աշխարհում զբաղեցնում է շուկայի 58 տոկոսը, իսկ մնացած 42-ը բաժանվում է մյուս արտադրողների միջեւ։ Հետաքրքրությանը՝ այդ բրենդի ո՞ր արտադրանքն է գերադասում, թեպետ դժվար է նման առատության մեջ առանձնացնել մեկը, նա պատասխանեց. «Ֆավորիտ պրոդուկտ ունեմ. VITAMINO COLOR ACIDIC SEALER-ն է, որը հարթեցնում է մազը, դարձնում այն ավելի առաձգական՝ հաղորդելով շլացուցիչ փայլ, սնուցում եւ վերականգնում է մազի վնասված պիգմենտը, ամեն երանգավորումից հետո օգնում երկար պահպանել վարսերի երանգը»։