Արգելված քաղաքը հյուսիսից հարավ ունի 961, իսկ արևելքից արևմուտք` 753 մետր երկարություն: Այն ընդգրկում է ավելի քան 720,000 քառակուսի մետր տարածք և ունի ավելի քան 8700 պահպանված շինություններ, շրջապատված է մոտ 10 մետր բարձրությամբ և 52 մետր լայնությամբ խրամատով պատված քաղաքային պարսպով, ունի չորս դարպասներ` չորս ուղղություններով: Ամբողջական տարածքն ունի տարբեր հոյակերտ կառույցներ` պարզ ենթակառուցվածքներով: