Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.— Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,Ուզում եմ անուշ փայփայել մեկին։Այնպե՛ս գգվող է երեկոն անափ,Ծաղիկներն այնպես նազով են փակվում.— Շուրջըս վառված է մի անուշ տագնապ,Մի նոր հուզում է սիրտըս մրրկում...Անտես զանգերի կարկաչն եմ լսում,Իմ բացված սրտում հնչում է մի երգ.— Կարծես թե մեկը ինձ է երազում,Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք...